Նոր գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կենսագրությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

գշ

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նշանակվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ՝ փոխարինելով Արտակ Դավթյանին։ Վերջինս կիրակի իր առանձնատանը կազմակերպված՝ որդու հարսանիքից հետո հրաժարականի դիմում է գրել: 

Օնիկ Գասպարյանի կենսագրությունը՝ ստորև.

Ծնվել է 1970 թվականի հունվարի 6-ին Իջևանում։

1988-1990 թթ.-ին ծառայել է Խորհրդային բանակում։

1990 թվականից մասնակցել է մարտական գործողություններին Իջևանի ջոկատի կազմում։ Ծանր վիրավորվել է ոտքի շրջանում հակահետևակային ականի պայթյունից։

1993-2010 թթ.-ին Իջրանի գնդի գումարտակի հրամանատարի տեղակալ, հետախուզության պետ, հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա՝ գնդի հրամանատար։

2010-2012 թթ. - 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ։

2012 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով։

2016 թվականի հուլիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

2017 թվականի հունիսի 15-ին ՀՀ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Նշենք, որ ԳՇ պետի պաշտոնում Օնիկ Գասպարյանի անունը շրջանառվում է դեռևս 2018 թվականից: