ՀՀ պարետը չի այցելել Արտակ Դավթյանի առանձնատուն. հերքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 8, 24News

ավինյան

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է տարածված այն տեղեկությունը, թե պարետը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատուն:

Ի դեպ, 24News-ի զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ևս հերքել է տեղեկությունը, թե պարետ Ավինյանն այցելել էր Արտակ Դավթյանի առանձնատուն, որպեսզի դադարեցնի նրա որդու հարսանեկան միջոցառումը։

«Իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, որ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատուն», - ասել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 7-ին ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը արտակարգ դրության պայմաններում հարսանիք է արել։ Խնջույքը կազմակերպվել էր Բագրևանդի առանձնատանը, որին, ըստ շրջանառվող լուրերի, 100-ից ավելի հյուր է եղել: Դրսում կայանած ավտոմեքենաների թվում եղել են նաև ՊՆ պետհամարանիշներով մեքենաներ։ 

Ըստ մումուլում հրապարակումների՝ ՀՀ պարետը ոստիկանների ուղեկցությամբ այցելել էր ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատուն:

--0--ԼՄ