ՌԴ մաքսային մարմիններից ոչ մի  հարցում չի ստացվել ծխախոտի արտահանման վերաբերյալ․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

․

Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ լրատվական կայքերում այսօր տարածվող Երևանից Վորոնեժ  ծխախոտի նոր խմբաքանակի արտահանման վերաբերյալ լուրը, որի աղբյուրը  ռուսական vestivrn.ru կայքն է, նոր դեպքի մասին չէ. այն  վերաբերում է շուրջ 1 ամիս առաջ տեղի ունեցած լրատվական հրապարակմանը, որի վերաբերյալ արդեն իսկ ՊԵԿ-ը տրամադրել է համապատասխան գրավոր պարզաբանում  լրատվամիջոցների գրավոր հարցադրումների։ Վորոնեժ քաղաքում ծխախոտի նոր խմբաքանակ տեղափոխելու դեպք չլինելու փասը հաստատվել է նաև ՀՀ-ում ՌԴ մաքսային մարմինների ներկայացուցիչներ կողմից:

«ՌԴ մաքսային մարմիններից դեռևս ոչ մի պաշտոնական հարցում չի ստացվել հիշատակվող դեպքի հետ կապված, ինչպես նաև չկա որևէ պաշտոնական գրություն տվյալ բեռի մաքսանենգ որակված լինելու վերաբերյալ», - հաղորդել են ՊԵԿ-ից։

--0-- ԱՀ