ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լեոնել Մեսսին հունիսի 6-ին ակումբի կազմում լիարժեք մարզումներ է անցկացրել։
Արգենտինացի ֆուտբոլիստը մարզումների ընթացքում վնասվածք էր ստացել ու ցավեր ուներ ազդրի շրջանում։
Մեսին, հնարավոր է, բաց թողնի «Բարսելոնայի» առաջիկա հանդիպումը:
Իսպանիայի վերսկսված առաջնությունում Էնրիկե Սետիենի գլխավորած թիմը հունիսի 13-ին կհյուրընկալվի «Մալյորկային»։ --0—ՄՀ