Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. պատգամավորը՝ շրջանառվող տեսանյութի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 5, 24News

գև

ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել դիմակ չկրելու համար բերման ենթարկված քաղաքացու տեսանյութի վերաբերյալ:

«Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից։ Ոչ մի պատճառաբանություն հիմնավոր համարվել չի կարող...

Ահա հետ(այսպես կոչված) հեղափոխական Հայաստանը:

Հալալ ա մեր կառավարության ղեկավարին:

Հա՛, ի դեպ, Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանում բարձրագույն արժեքը մարդն է....»,-գրել է պատգամավերը։

Նշենք, որ սոցցանցերում ու ԶԼՄ-ներում տարածվել է տեսանյութ, որում ոստիկանները քաղաքացուն դիմակ չկրելու համար փորձում են բերման ենթարկել, ապա պառկեցնում են ասֆալտին, մինչդեռ այդ ընթացքում քաղաքացին գոռում է՝ «թողե՛ք, գալիս եմ»։

Դիմակ չկրելու համար բերման ենթարկված քաղաքացու տեսանյութը՝ ստորև:

--0--ԼՄ