Չի կարելի մեր կյանքի համար պատասխանատուներ ընտրել անպատասխանատու ու արկածախնդիր մարդկանց

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News 

հասարակական

2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաև՝ ժողովրդի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաեւ՝ ժողովրդի համար

1. Իշխանությունների համար դասը

Իշխանությունը չպետք է լկտիանա եւ իրեն անպատասխանատու զգա: Եթե նախկինում կարծում էին, որ ժողովուրդն ունակ չի փոխել կառավարությունը, ապա հիմա այդպես էլ չեն կարծելու: Պետք է իմանան, որ միշտ գալու է պահը, երբ իրենց քայլերի ու ամենաթողության համար պատասխան են տալու:

2. Ժողովրդի համար դասը

Ժողովուրդը նույնպես կարեւոր դաս է ստացել. ամեն մի պոպուլիստ ու ամբոխավար չի կարող կառավարել երկիրը: Պետք է ուշադիր լինել դրանց կառավարման փորձի ու ունակությունների հանդեպ: Չի կարելի մեր կյանքի համար պատասխանատուներ ընտրել անպատասխանատու ու արկածախնդիր մարդկանց: Դրա գինը չափազանց բարձր է»,-գրել է քաղաքագետը։