Վթար՝ Քոչարի և Վարդանանցի խաչմերուկում. բախվել են «Մերսեդես» B և C դասի մեքենաները

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

մեքենա

Հունիսի 2-ին՝ ժամը 23։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչար և Վարդանանց փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes B Class» (վարորդ՝ Ադվին Մ․, ծնված 1999 թ․) և «Mercedes C Class» (վարորդ՝ Կոմիսար Պ․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Mercedes B Class» մակնիշի ուղևոր Ագապե Մ․-ն (ծնված 2000 թ․) հոսպիտալացվել է Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ «Mercedes C Class» մակնիշի ուղևորին (տվյալները չի հաջողվել պարզել) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes C Class» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։