Դավթաշենում, Աջափնյակում և չորս գյուղերում 12 ժամ ջուր չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

ջուր

Վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 2-ի ժամը 20.00-ից մինչև հունիսի 3-ի ժամը 8.00-ն կդադարեցվի ջրամատակարումը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1, 2, 3, 4 բնակելի զանգվածներում,  Ձոր 1 և Ձոր 2 թաղամասերում, Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան, Նորաշեն, Գ 1 թաղամասերում, Բեկնազարյան փողոցում, Բաշինջաղյան 188, 192, 196, 198 համարների շենքերում, Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6, 8, 10, 12 համարների շենքերում, Սիլիկյան հին խճուղի, Հաղթանակ թաղամասի 1-18 փողոցներում։

Ինչպես տեղեկացնում են«Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից, նույն ժամանակահատվածում ջուր չի լինի նաև Կոտայքի մարզի Զովունի գյուղի 21-26 փողոցներում, Քասախ և Պռոշյան գյուղերում, Արմավիրի մարզի Մերձավան գյուղ:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ: