Մինչև նորը չգա, հնի ղադրը չեն իմանա․ հեղափոխական տեխնոլոգիաները մեր երկրում չեն մշակվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News 

Հեղափոխական իշխանության խոստումը, ցավում եմ, բայց չկատարվեց։ Բոլոր բարիկադները չքանդվեցին, համերաշխություն չեղավ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ 6-րդ գումարման ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ 

«Մինչև նորը չգա, հնի ղադրը չեն իմանա։ Ժողովրդին երկու մասին բաժանելը, դագաղներ պատրաստելն իր վատագույն հետևանքներ է ունենալու։ Հետագայում վրեժխնդիր չենք լինելու, բայց ազգը պառակտելով, մենք հաջողության չենք հասնի»,- ասել է Բաղդասարյանը։ 

Խոսելով շրջանառության մեջ դրված Փաստահավաք հանձնաժողով ստեղծելու օրենքի նախագծի մասին՝  նա ասել է, որ այն, ինչ իշխանությունները սկսում են, տարիներ կտևի, բայց օգտակար աշխատանք կլինի։ 

«Ուրախ եմ, որ 90-ից մինչև օրս եղած բոլոր ընտրություններին գնահատական տրվի, բայց սա իրենց հիմանական գործը չպետք է համարեն։ Նրանք այնպիսի գործ են սկսում, որ մի 20 տարի կտևի։ Եթե եղել են խախտումներ, թող հետազոտեն, միայն թե լինի օբյեկտիվության շրջանակում։ 90-ականներից սկսած, խախտումների կնքահայրերից սկսած՝ դրանց օբյեկտիվ վերաբերվեն և սկսեն ջրի երես հանել։ Դա բավականին օգտակար աշխատանք կլինի»,- ասել է Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։