Բելառուսում մեկ օրում գրանցվել է COVID-ի 852 նոր դեպք՝ ընդհանուր հասնելով 44.255-ի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News

բելառուս.կորոնա
РиаНовости-ն, հղում անելով Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնում է, որ երկրում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 852 նոր դեպք՝ ընդհանուր հասնելով 44.255-ի:

Կորոնավիրուսից մահացել են ևս երեք վարակվածներ: Հիվանդության բռնկումից ի վեր զոհերի ընդհանուր թիվը 243 է:

Նշենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում համաճարակաբանական իրավիճակն աստիճանաբար բարելավվում է, սակայն թուլանալ առայժմ չի կարելի:

Առողջապահության նախարարությունից նաև հայտնում են, որ երկրում կորոնավիրուսից վերականգնվել և դուրս է գրվել 19.195 մարդ: