Թուրքիան ՌԴ-ից 1 մլրդ դոլարի զենք է պատվիրել․ ռուս պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 2, 24News         

զենք

Թուրքիայի հետ զենքի արտահանման ծավալը գնահատվում է 1 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը, տեղեկացնում է РИА Новости-ն։

Մինչ այս Ռուսաաստանը Թուրքիա ուղարկվող զենքի արտահանման պայամանագրերի գումարի չափը պաշտոնապես չէր հայտնել։

«Այսօր մենք կարող ենք հստակեցնել, որ Թուրքիա ուղարկվող ռուսական տեխնիկայի պատվերների ծավալը գնահատվում է 1 միլիարդ դոլար»,- ասել ռուս պաշտոնյան։