Մինասյանի վերջին տեսանյութը ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքներն ստուգելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News

միքայել.մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի՝ «Ստի վերջը» խորագրով վերջին տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազության մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է և ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ։ Այդ մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն իր վերջին տեսանյութում անդրադարձել էր Հայաստանի՝ զենքի ապօրինի գնման գործընթացին։