Վրաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24 News 

կորոնա

Վրաստնում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք է հաստատվել: Վրաստանի կառավարության հատուկ կայքի տվյալներով՝ երկրում վարակակիրների թիվը հասել է 794-ի:

Երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 624, մահացել է 12 պացիենտ:

Կարանտինի մեջ է 2 494 մարդ, իսկ ստացիոնարներում՝ 301: Վրաստանի 3 քաղաքացի բուժման է բերվել այլ երկրներից: