Գեղարքունիքում հաստատվել է COVID-19-ի 19 նոր դեպք. գրանցված մահերի ընդհանուր թիվը՝ 7

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

գեղարքունիք.կորոնա

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության վիճակագրությունը՝ մայիսի 30-ի դրությամբ.

«Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք, որոնցից 241-ն` առողջացած, 7-ը` մահվան ելքով:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 19 նոր դեպք:

Նախկինում հայտնել էինք նաև, որ արձանագրվել է մահվան դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Այդպիսի դեպքերի թիվը 1 է:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս և Ճամբարակ համայնքներում»,- ասված է հաղորդագրության մեջ: