Վերջին 24 ժամում Արցախում առողջացածների թիվը 1-ով ավելացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 30, 24News

1

Մայիսի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կորոնավիրուսով վարակված 38 քաղաքացիներից 26-ն արդեն առողջացել է: Ընդհանուր առմամբ կատարվել է 863 թեստավորում: Այս պահի դրությամբ մեկուսացված է 67 քաղաքացի:

Տվյալները ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարարությունը: