Հարավային Կորեայում ապրիլի սկզբից ի վեր գրանցվել է COVID-19-ի դեպքերի թվի ամենամեծ աճը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

.

 
Կորեայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 79 նոր դեպք, հաղորդում է Интерфакс-ը:

Ըստ տվյալների՝ նրանցից 11-ը արտասահմանից երկիր եկած դեպքերն են:

Այսպիսով, երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11 344-ի:

Վարակվածների թվի աճը կապված է Կյոնգիդո նահանգի Պուչհոնե քաղաքի Coupang հարավկորեական խոշորագույն առցանց խանութի լոգիստիկ կենտրոնում վարակի նոր օջախի հետ: Նշվում էր, որ այստեղ չեն հետևել հիմնական ցուցումներին:

Կորոնավիրուսից մահացած մարդկանց թիվը նույնն է մնացել՝ 269։ Համաճարակի բռնկումից ի վեր, երկրում ապաքինվել է 10 340 մարդ։