Վստահություն ունեցող վարչապետի դեմ պալատական հեղաշրջումը քաոսի ճանապարհ է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

Հայաստանում քաղաքական օրակարգի խնդիր կա, որը հեղափոխությունից հետո շարունակվում է։ Ներքաղաքական կյանքը «ռազբորկաների» տրամաբանությամբ է զարգանում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Նրա խոսքով՝ վարչապետին հեռացնելու օրակարգ չկա։ Այն, ինչ առաջ է քաշվում, տեղեկատվական խաբուսիկ մարտավարություն է, որը կարող է ակտիվանալ և թուլանալ։
«Հակահեղափոխության կամ հեղաշրջման վտանգ կարող է լինել այն դեպքում, երբ մենք կարձանագրենք, որ չկա հանրային մեծ վստահություն վայելող իշխանություն։ Քանի դեռ կա այդպիսի կառավարություն, հանրային վստահություն վայելող վարչապետի հանդեպ իրականացնել պալատական հեղաշրջում կամ հակահեղափոխություն կարող է տանել դեպի քաոս, բայց ոչ ճանապարհ դեպի նոր իշխանություն»,- ասել է նա։

Ըստ նրա՝ որևէ ներքին սուբյեկտի, որը չի սպասարկում արտաքին շահ, ձեռնտու չէ Հայաստանում քաոս առաջացնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։