Հռոմի Կոլիզեումը հունիսի 1-ից կվերաբացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News 

Կոլիզեում

Հռոմի իշխանությունները որոշել են զբոսաշրջիկների և քաղաքի բնակիչների համար Կոլիզեումը այցելությունները թույլատրել։ Կոլիզեումի գործունեությունն ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի համավարակի հետևանքով կասեցված էր։ Այս մասին հայտնում է Газета-ն։

Համալիրի տնօրինության որոշման համաձայն՝ առաջիկայում Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախնական գրանցում։ Միևնույն ժամանակ համալիրի մուտքի մոտ աշխատակիցները զբոսաշրջիկներին դիմակներ կտրամադրեն ու ջերմությունը կչափեն։

Նշվում է, որ հունիսի սկզբին կթույլատրվի այցելությունները Հռոմի ֆորում և Պալատին բլուր։

Իտալիայում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 230 հազար դեպք, մահացել է շուրջ 33 հազար, ապաքինվել ավելի քան 140 հազար մարդ։