Քրիստինե Մելքոյանը հեռացել է Արթուր Վանեցյանի «Հայրենիք» հիմնադրամից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

․

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հիմնադրած «Հայրենիք» հիմնադրամի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոյանը գրում է.

«Հարգելի գործընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ դադարեցրել եմ համագործակցությունս «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հետ և այլևս չեմ իրականացնում Հիմնադրամի մամուլի խոսնակի պարտականությունները։ Շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ որոշումը կայացրել եմ ինքս, նկատի ունենալով, որ մասնագիտական գործունեություն ծավալելու իմ անձնական ծրագրերը անհամատեղելի էին այն պաշտոնի հետ, որը զբաղեցնում էի»։