ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այն համոզմանն է, որ ինչքան էլ նախկին պաշտոնյանեը փորձեն մոլորեցնել ու խաբել հասարակությանը, միևնույնն է՝ մարդիկ 6-րդ զգայարանով զգում են՝ ով է ուզում խաբել, և ով է անկեղծ: 24News-ի հետ զրույցում նա հավելեց՝ երբ մարդուն խաբում են, նա վիրավորվում է, օրինակ, ՀՀԿ-ակաները խաբում են, մարդիկ վիրավորվում են դրանից:
Խոսելով «Իմ քայլը» խմբակցության ներսում տիրող իրավիճակից ու որոշ պատգամավորների՝ մանդատը դնել-չդնելու հարցից՝ իմքայլականը հավաստիացրեց՝ «Իմ քայլ»-ում արշալույսները շատ պայծառ են: Ավելին՝ ըստ նրա՝ կարևորագույն բոլոր հարցերի շուրջ իշխող խմբակցությունն առավել քան միասնական է:
Մանրամասները՝ տեսանյութում։