Էջմիածնի կանաչապատ տարածքները տեսահսկվելու են, վնասի մասին տեղեկացվելու է ոստիկանությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

 

տեսախցիկ

Էջմիածնում շարունակաբար վնաս են հասցնում և գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը: Այդ մասին ֆեյսբուքյան էջում ահազանգում է քաղաքապետարը:

«Մինչ Էջմիածնի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինության աշխատակիցները, ջանք ու եռանդ չխնայելով, փորձում են առավել գեղեցկացնել և ձևավորել քաղաքի մայթեզրերի և սիզամարգերի տարածքները, վանդալները շարունակաբար վնաս են հասցնում և գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը:

Մասնավորապես, շարունակաբար գողանում են Մաշտոց փողոցի երկայնքով տեղադրված ծաղիկները, կոտրում փողոցի սկզբնամասում նախորդ տարի տնկված վարդագույն ծաղկող ակացիաները: Վանդալների թիրախում են նաև քաղաքի գլխավոր հրապարակի կենտրոնական հատվածի ծաղիկները:

Անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցանքների: Ուստի զգուշացնում ենք, որ այսուհետ տարածքները վերահսկվելու են տեսախցիկներով, և քաղաքին հասցված վնասի մասին տեղեկացվելու է ՀՀ ոստիկանությունը»,-նշված է հայտարարության մեջ: