ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 716 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Մայիսի 23-ից՝ ժամը 09:00-ից, մինչև մայիսի 24-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 250 տրանսպորտային միջոց, որից՝
▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 82 տրանսպորտային միջոց։
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 43 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 125 տրանսպորտային միջոց:
Մայիսի 24-ից՝ ժամը 09:00-ից, մինչև մայիսի 25-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 212 տրանսպորտային միջոց, որից՝
▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 45 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 102 տրանսպորտային միջոց:
Մայիսի 25-ից՝ ժամը 09:00-ից, մինչև մայիսի 26-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝
▪️«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 39 տրանսպորտային միջոց:
▪️«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 85 տրանսպորտային միջոց:
▪️«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 130 տրանսպորտային միջոց: