ՍԴՀԿ անդամ Սարո Մարդիրյանն ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News 

սարո

Մայիսի 24-ին ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ատենապետ Սարո Մարդիրյանն ընտրվել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ։ Այս մասին տեղեկացնում է «Masispost»-ը:

«41 տարի առաջ այս քաղաքը հյուրընկալեց իմ ընտանիքին և թույլ տվեց ինձ դառնալու այն, ինչ որ եմ այսօր: Այժմ իմ հերթն է` վերադարձնելու այն, ինչ տվել է Ալֆորվիլը, հանձնառությամբ և անձնազոհությամբծառայելու քաղաքին»,- ընտրվելու առթիվ ունեցած ելույթում ասել է Մարդիրյանը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր ծնողներին, որոնք լքել են Թուրքիան՝ ավելի լավ ապագա ապահովելու համար։

«Շնորհակալ եմ ՍԴՀԿ իմ ընկերներին, աջակցության համար և հատուկ շնորհակալություն տիկնոջս՝ Ֆլորա Հակոբյանին, ինձ նեցուկ լինելու համար», - ասել է նա։