5,5 միլիոն վարակակիր, 347,915՝ մահ, 2,3 միլիոն՝ ապաքինված. ի՞նչ պատկեր է աշխարհում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

աշխարհ

Մայիսի 26-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5,590,376 է, որից 347,915-ը մահացել է, 2,366,700-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 2,822,595 է, որից 53,166 մարդ կամ 2 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 1,706,226 վարակման դեպք, որից 99,805-ը մահացել է, 464,670-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 1,141,751 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Բրազիլիան է (376,669 վարակակիր), երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունը (353,427 վարակակիր), չորրորդում՝ Իսպանիան (282,480 վարակակիր): ՌԴ-ում զոհերի թիվը 3,633, Բրազիլիայում՝ 23,522, Իսպանիայում՝ 26,837:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Նախորդ օրվա թվերը՝ այստեղ: