ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News
Մայիսի 22-23-ը 3-րդ զորամիավորման N զորամասի անձնակազմն անցկացրել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն:
ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ զինծառայողները ուսումնական մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, գործել են ներդաշնակ, ոչնչացրել պայմանական հակառակորդի հրամանատարական կետերն ու կրակակետերը: