Հայտարարվել է Արարատի մարզի 4.4 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

տկեն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Արարատի մարզի Հ12-Նորամարգ-Հովտաշեն-Մ2 4.4 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերականգնման մրցույթ։ Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։

Աշխատանքները ներառում են գոյություն ունեցող ենթահիմքի քանդում և նոր ենթահիմքի կառուցում, նոր խճային հիմքի կառուցում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտբետոնե շերտի տեղադրում, ջրահեռացում, ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ։ Աշխատանքները պետք է ավարտվեն 6 ամսվա ընթացքում։

Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:

Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։ 

Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի հունիսի 23-ը՝ ժամը 15.00‚ www.armeps.am կայքի միջոցով։