ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի արտասահմանցի զբոսաշրջիկներին ընդունել, առաջնահերթությունը կտրվի այն երկրներին, որտեղ կորոնավիրուսի տարածվածության ցածր մակարդակ կա։ Այս մասին հայտնել է երկրի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը։
«Առաջին հերթին մենք կընդունենք զբոսաշրջիկներ, այսպես կոչված, կանաչ երկրներից, որոնցում բնակչության շրջանում COVID-19-ով վարակվածության մակարդակը համեմատաբար ցածր է: Մենք արտասահմանցի զբոսաշրջիկներին կներկայացնենք որոշ պահանջներ՝ Վրաստան մուտք գործելու և երկրում նրանց տեղաշարժի վերաբերյալ», - ասել է Գամկրելիձեն:
Նա հայտնել է, որ Վրաստանում անհանգստաց են Հայաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում կորոնավիրուսի տարածման իրավիճակով։
Գամկրելիձեն հավելել է նաև, որ զբոսաշրջիկներից պահանջվող ամեն բան ամբողջությամբ պետք է կատարվի։ Դա առաջինը վերաբերում է փաստաթղթերին, որոնք կհաստատեն կորոնավիրուսի բացասական արդյունքը։
«Հավանաբար զբոսաշրջիկների համար կկիրառվի այպսես կոչված COVID-19 անձնագիր, որը կհաստատի կորոնավիրուսային ինֆեկցիայի լաբորատոր թեստավորման անցկացման մասին վերջին 72 ժամերի ընթացքում»,- ասել է վրացի պաշտոնյան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը պատրաստվում է ներքին տուրիզմը բացել հունիսի 15-ից։