Պոմպեոն հեռանում է` Սաուդյան Արաբիայի հետ զենքի գործարքի մասին հարցին չպատասխանելով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

պոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն չի ժխտում, որ ինքն է խնդրել նախագահ Թրամփին պաշտոնից ազատել նախարարության գլխավոր տեսչին:

«Ես առաջարկել եմ նախագահին դադարեցնել Ստիվ Լինիքի աշխատանքային պայմանագիրը: Եվ եթե անկեղծ ասեմ, դա պիտի ավելի վաղ արած լինեի», ասել է Փոմփեոն` պատասխանելով լրագրողների հարցերին, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

Հիշեցնենք, որ Լինիքին պաշտոնից ազատելու որոշումը հրապարակվելուց հետո տեղեկություններ ստացվեցին այն մասին, որ վերջինս սկսել էր Պետդեպարտամենտի աշխատակիցների կողմից Փոմփեոյի ու նրա կնոջ անձնական առաջադրանքները կատարելու շուրջ հետաքննություն:

Փոմփեոն այս լուրերն անվում է «խելացնոր» և հերքում սկսված հետաքննության պատճառով Լինիքին պատժելու մասին կասկածները: Սակայն Փոմփեոն հրաժարվում է ասել, եթե ոչ որպես վրեժխնդրություն, ապա ի՞նչ պատճառով է հեռացվել Լինիքն աշխատանքից:

Դեմոկրատ կոնգրեսականները հայտարարում են, թե Լինիքը նույնիսկ հետաքննություն էր սկսել պարզելու համար, թե ինչպես է Փոմփեոն անցյալ տարի 7 միլիարդ դոլարի համարժեք զենքի վաճառքի գործարք կնքել Սաուդյան Արաբիայի հետ, երբ կիրառել է Կոնգրեսի կարծիքը շրջանցելու արտակարգ միջոցը:

Ինչպես Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին է ասում, «նրանք, զենքի վաճառքի համար կիրառել են կեղծ արտակարգ իրադրություն»: Փելոսիի խոսքերով, նախագահ Թրամփը վնաս է հասցնում ամերիկյան ժողովրդավարությանն` իրենց պաշտոններից չորս գլխավոր տեսուչների ազատելու որոշումներ կայացնելով:

Փոմփեոն հեռացավ մամուլի ասուլիսի դահլիճից, երբ լրագրողներից մեկը փորձում էր տալ Սաուդյան Արաբիայի հետ զենքի գործարքի մասին հավելյալ հարցեր: Սակայն Փոմփեոն այդ հարցերից չի կարող երկար խուսափել, և հավանաբար դրանց կառնչվի լսումների ժամանակ` Կոնգրեսում: