Գյումրու ինֆեկցիոնում COVID-19-ով վարակված 99 հիվանդ է բուժվում, դուրս է գրվել 115 պացիենտ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

կորոնավիրուս

Շիրակի մարզում վերջին 3 ամիսներին իրականացվել է 1745 նմուշառում: Այդ մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից:

«Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1745 նմուշառում, մայիսի 12-ից 21-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 422 նմուշառման հետազոտություն։

Մայիսի 22-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 99 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 40-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել 115 պացիենտ, որոնցից 92-ը մարզի բնակիչ է։ 28 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում:

Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 283 քաղաքացի։ Հիվանդության անախտանիշ ընթացքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ, նրանցից 48-ը Շիրակի մարզի բնակիչներ են։ Արձանագրվել է մահվան 7 դեպք»,-տեղեկանում ենք ֆեյսբուքյան էջից։