Հաջորդ նախարարը, որը հրաժարական կտա կլինի Զարուհի Բաթոյանը․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News   

զարուհի բաթոյան

«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում շշուկներ են պտտվում, որ Երեւանի Նորքի տուն ինտերնատում ստեղծված իրավիճակով է պայմանավորված ինչպես փոխնախարար Գեմաֆին Գասպարյանի աշխատանքից ազատվելը, այնպես էլ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի ինքնամեկուսացվելը, թեպետ նա թեստ է հանձնել եւ արդյունքը բացասական է եղել:

Ավելին` ոմանք նույնիսկ կարծում են, թե հաջորդ նախարարը, որը հրաժարական կտա կլինի հենց  Զ. Բաթոյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում