Թմրամիջոց իրացնելու կասկածով, բերման ենթարկված ՃՈ տեսուչն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ներքին

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնից 2019 թ. հոկտեմբերի 8-ին ստացվել էր հաղորդագրություն, որ օպերատիվ տեղեկատվությունն իրացնելիս Վանաձորի Նարեկացու փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, բերման է ենթարկվել ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի տեսուչը:

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նոյեմբերի 13-ին ստացվել է ոստիկանության ծառայողի նկատմամբ նշանակված դատատոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ նրա մեզի փորձանմուշում հայտնաբերվել է կանաբինոիդների խմբին պատկանող թմրալկալոիդներ, այսինքն՝ նա օգտագործել է թմրամիջոց, ինչով թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական կոպիտ խախտում:

Տեսուչի պաշտոնավարման հարցը լուծելու նպատակով ծառայողական քննության նյութերը ներկայացվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի քննությանը: Որոշում է կայացվել միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ նրան ծառայությունից ազատելու համար:

ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. մարտի 13-ի հրամանով տեսուչն ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: