67-ամյա տղամարդու գլուխը աշխատանքներ կատարելիս աղբատարի սեղմակի տակ է մնացել ու կտրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News 

հասարակական

Մայիսի 21-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը և այն կտրվել է մարմնից, այս մասին հայտնում է Shamshyan.com

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը 67-ամյա Հովիկ Հախվերդյանն էր, որն աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում՝ որպես բանվոր, և աղբը, երբ լցնելիս է եղել բեռնատարի բեռնախցիկի մեջ, գլուխը մնացել է սեղմակի տակ, ինչն էլ պատճառ է դարձել ողբերգական դեպքի, իսկ ավտոմեքենան հավառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, ավտոմեքենան էլ ГАЗ C 41R13-1060 մակնիշի 653 ԼՍ 01 համարանիշի է։