ԱՀ նախագահի երդման արարողության մուտքը կլինի ձեռնոցով և դիմակով, ներկաները կջերմաչափվեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

1

2020 թվականի մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողության ժամանակ COVID-19 կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելող հակահամաճարակային միջոցառումների իրականացման շրջանակներում ԱՀ առողջապահաության նախարարության կողմից կազամակերպվել են մի շարք աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Շուշի քաղաքի Մշակույթի պալատում և Թթենու այգի տեղամասում՝ իրականացվելիք միջոցառումների հետ կապված, Շուշիի շրջանային բուժմիավորման աշխատանքային խմբերում ընդգրկված բուժաշխատողները ու Հանրապետական բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետները կապահովվեն միջոցառման մասնակիցների ջերմաչափումը, մասնակիցներին մուտքի մոտ կտրամադրվեն ձեռնոցներ և դիմակներ, խստիվ կարգելվի ջերմություն ունեցող անձանց մուտքը միջոցառման վայր:

Միջոցառման վայրերում «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մասնագետների կողմից կիրականացվի հսկողություն սանիտարահիգիենիկ պայմանների նկատմամբ և կկազմակերպվի ախտահանման աշխատանքները:

Միջոցառման վայրերում ժամը 16:00-ից կկազմակերպվի հերթապահություններ՝ Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության բրիգադների միջոցով:

Բացի վերը նշվածից՝ բժշկասանիտարական հսկիչ կետերի կողմից կիրականացվեն ԱՀ մուտք գործող քաղաքացիների նկատմամբ հսկողություն` նախարարության մասնագետների վերահսկողությամբ: