Իմ թեստը բացասական էր, ապահովության համար աշխատում եմ տնից. Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

բացասական

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի՝ իր թեստը բացասական է:

«Սիրելի՛ մարդիկ, իմ թեստը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տնից, նույն ռեժիմով։ Անհանգստանալու կարիք չկա, շնորհակալ եմ հոգատարության համար։

Ձեզ լա՛վ նայեք և առո՛ղջ եղեք»,-գրել է նախարարը:

Նշենք, որ կառավարության՝ մայիսի 21-ի նիստին Զարուհի Բաթոյանը ներկա չէր: Նիստի ժամանակ հայտարարվեց, որ նախարարը մեկուսացված է: