Ստեփանակերտում լոլիկի գինը աճել է, վարունգի, խնձորի, ադամաթզի, դիզվառելիքի գները՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 20-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 6 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 1 գնաճ, 5 գնանկում: Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է լոլիկ 1 կգ՝ 17 դրամ կամ 2.4 %, ապրանքատեսակի համար:

Միջին գնանկում արձանագրվել է խնձոր 1 կգ՝ 67 դրամ կամ 9.6 %, ադամաթուզ 1 կգ՝ 67 դրամ կամ 8.2 %, սոխ 1 կգ՝ 17 դրամ կամ 6.4  %, վարունգ 1 կգ՝ 17 դրամ կամ 4.8 %,և դիզվառելիք 1 լ՝ 10 դրամ կամ 3 %  ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում:

2020-ի մայիսի 20-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքում գործող 20 խոշոր առևտրային օբյեկտներում իրացվող լայն սպառման ապրանքների մանրածախ գների և դրանց փոփոխությունների վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ: