Սոֆյա Հովսեփյանը Տաթևիկ Ռևազյանի մասին գրառման դեպքով դիմել է ՀՀ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

սոֆյատաթևիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ ֆեյսբուքյան օգտատիրոջ կողմից արված գրառման համար այսօր առավոտյան դիմել եմ ՀՀ ոստիկանություն»:

Հիշեցնենք, որ երեկ պարզ դարձավ, որ Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել: Դրանից հետո shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց՝ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչև հայհոյանքներ հնչեցնելով:

Իրավապաշտպանները, ՄԻՊ-ը և քաղաքական գործիչները դատապարտել էին օգտատիրոջ գրառումը՝ որակելով այն ատելության խոսք։