Քոչարյանի կալանքը նույնը թողնելու որոշման մասով պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել նախագահի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։

Բողոքը վերաքննիչ քրեական դատարան մուտքագրվել է մայիսի 19-ին։