Այնթապ գյուղի մոտ արգելապատնեշին բախված «Օպել»-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Մայիսի 16-ին՝ ժամը 23.00-ի սահմանում, Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ գյուղի հատվածում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, այնուհետև դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել գազատար խողովակին. 47-ամյա վարորդ Միսակ Մարգարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն։