ԵԱՏՄ-ում աճել է գյուղատնտեսական արտադրությունը․ ՀՀ-ում՝ 7,3%-ով

18/09/2025 19:38 Տնտեսական

2025թ.հունվար-հուլիս ամսիներին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,4% – ով: Հայտնում են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Աճ է նկատվել Միության գրեթե բոլոր անդամ պետություններում՝ Հայաստանում՝ 7,3%, Ղազախստանում՝ 3,7%, Ղրղզստանում՝ 2,3% և Ռուսաստանում՝ 1%:

Ընդ որում, ձվի արտադրությունն աճել է 0,4% – ով, կաթինը՝ 1,5% – ով, իսկ անասուններն ու թռչնամիսը՝ սպանդի համար՝ 4,2% – ով։

—00—ՍՊ