Ֆասթեքսը 8 ֆեդերացիաների տրամադրել է ևս 129.4 միլիոն դրամ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18¬, 24News
Ս.թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 8 ֆեդերացիաների և այս տարվա հրաձգության Եվրոպայի առաջնության հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների հանձնման արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ և աջակիցներ:
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է. «Մեր ընտանիքի համար սպորտը միշտ եղել է ազգային արժեք։ Մենք մշտապես աջակցություն ենք ցուցաբերել հայկական սպորտի զարգացմանը։ Այսօր իրականացնում ենք հերթական ֆինանսական աջակցությունը, որը կազմում է 129.4 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ մինչ օրս Ֆասթեքսը հայկական սպորտին տրամադրել է ավելի քան 1 մլրդ 288.4 միլիոն դրամ»։
«Օլիմպիոնիկ» մարզական բարեգործական հիմնադրամի նախագահ, Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ Կարեն Գիլոյանն իր ելույթում ասել է․
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խումբն արդեն երկրորդ տարին է՝ կազմակերպում է այսպիսի մեծամասշտաբ միջոցառում, որտեղ պարգևատրվում են ոչ միայն բոլոր մրցանակակիրները, մարզիկները, մարզիչները և բժիշկները, այլև հենց ֆեդերացիաները։ Տրամադրած ֆինանսական միջոցների շնորհիվ ֆեդերացիաները հնարավորություն են ստանում նվաճել ավելի շատ մեդալներ և հավուր պատշաճի ներկայանալ միջազգային հարթակներում՝ բարձր պահելով Հայաստանի պատիվը»։
Ֆասթեքսը, հավատարիմ մնալով իր նախաձեռնությանը, շարունակական աջակցություն կունենա հայկական սպորտի զարգացման գործում։
Fastex-ի մասին
Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով
Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Yo Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների
զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:
–00—ԱՊ