Արդշինբանկը «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն է

17/09/2025 17:28 Տնտեսական

Արդշինբանկը սույն թվականի սեպտեմբերի 14-ին Վանաձորում կայացած «VMF Վանաձորի կիսամարաթոն 2025»-ի գլխավոր հովանավորն էր: Այս մարաթոնը բարեգործական է՝ նվիրված Վահե Մելիքսեթյանի հիշատակին, ով ԵՊԲՀ կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս էր, ֆարմակոլոգ, գիտնական։ Վահե Մելիքսեթյանը զոհվել է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։

Կիսամարաթոնի նպատակն առողջ ապրելակերպի խթանումն է, Վանաձորում և Հայաստանի մարզերում սպորտային մշակույթի տարածումն ու երկրի սպորտային տուրիզմի զարգացումը։ Վազքի մրցություններն անցկացվեցին 5, 10 և 21 կմ հեռավորություններում, մարաթոնին մասնակցեցին շուրջ 400 տարբեր տարիքի և ֆիզիկական պատրաստվածության վազորդներ՝ 8 երկրներից, այդ թվում՝ Վրաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից։ Կիսամարաթոնի շրջանակում կայացավ նաև 1 կմ մանկական վազքի մրցույթ։

«Բանկը մեծ կարևորություն է տալիս առողջ ապրելակերպի և սպորտի խթանմանը։ Մենք ոչ միայն հովանավորեցինք, այլև մասնակցեցինք մարաթոնին, բանկի աշխատակիցներից մի քանիսը ևս միացան վազորդներին։ Կիսամարաթոնը դարձավ ոչ միայն մեծ սպորտային իրադարձություն, այլև նպաստեց դրական մթնոլորտի ձևավորմանը, թիմային ոգու և փոխհամագործակցության ամրապնդմանը», նշված է բանկի հաղորդագրությունում։

Կիսամարաթոնի ամենալուսավոր պահն էր, երբ 21,1 կմ վազքատարածությունը հաղթահարած մասնակիցներից մեկը վերջնագիծը հատելուց հետո ամուսնության առաջարկություն արեց մրցավազքին մասնակցած իր ընտրյալին։

Արդշինբանկի մասին

2025թ․ հունիսի 30-ի դրությամբ Արդշինբանկի հաճախորդների թիվը կազմում է շուրջ 570 000, որոնց սպասարկում են բանկի՝ 2 300-ից ավելի աշխատակիցներ Հայաստանի ողջ տարածքում գործունեություն ծավալող 72 մասնաճյուղերի միջոցով։ Բացի մասնաճյուղերում սպասարկվելու հնարավորությունից, բանկն իր հաճախորդների բոլոր խմբերին առաջարկում է իրենց կարիքներին համապատասխանեցված ճկուն և ապահով հեռահար ծառայությունների ամբողջական փաթեթ։

Վահե Մելիքսեթյանի հիմնադրամի մասին

Հիմնադրամի առաքելությունն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանի Հանրապետությունում։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

–00—ԱՊ