Յուրի Ջորկաեֆը՝ YoHealth բրենդի նոր դեսպանն է

15/09/2025 14:43 Տնտեսական

YoHealth-ը ներկայացնում է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին՝ որպես նոր բրենդ դեսպան։

«Ջորկաեֆի նվիրումը, փորձն ու գիտելիքները նրան դարձնում են այս դերի համար հիանալի թեկնածու։ Նա սպորտի աշխարհում լեգենդ է։ Համոզված եմ, որ նրա ներգրավվածությունը կօգնի բարձրացնել YoHealth-ի նկատմամբ հետաքրքրություն»,- իր խոսքում նշել է YoHealth-ի ներկայացուցիչ  Միքայել Վեքիլյանը։

Համաշխարհային սպորտում Ջորկաեֆի ներդրումն ահռելի է։ Նա շատ երիտասարդների է ոգեշնչել սկսել ֆուտբոլային կարիերա։ Ինտերում հանդես գալու առաջին օրերից երկրպագուները ֆուտբոլիստին «փայլուն» (թանկարժեք) են անվանել, իսկ իտալացի հայտնի մարզիչ Չեզարե Մալդինին նրա մասին ասել է․ «Հայկական ոգին և ֆրանսիական կոփվածությունը Յուրիին դարձրել են աշխարհի ամենալավ կիսապաշտպանը»։

Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է միանալ YoHealth-ին՝ որպես բրենդ դեսպան։ «Միասին մենք կարող ենք նպաստել հարթակի զարգացմանը՝ գրանցելով նորանոր հաջողություններ»,- ասել է նա։

YoHealth-ի մասին

YoHealth-ը նորարարական բջջային հավելված է, որը դրամայնացնում է օգտատերերի քայլերը` թույլ տալով փոխանակել դրանք նվերների, ապրանքների կամ թվային ակտիվների հետ։ Այն ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև հանդիսանում է մարքեթինգային արդյունավետ հարթակ բիզնեսների համար՝ հնարավորություն տալով բարձրացնել իրենց ճանաչելիությունը նոր թվային միջավայրում։

 

–00—ԱՊ