Կոնվերս Բանկը գործարկել է Converse Import նոր վարկատեսակը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Կոնվերս Բանկը հայտարարել է Converse Import նոր վարկատեսակի ներդրման մասին, որն ուղղված է ներմուծմամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ֆինանսական կարիքների բավարմանը։ Ֆինանսավորումը կարող է ուղղվել ներմուծման նպատակով իրականացվող միջազգային փոխանցումների իրականացման համար՝ ապահովելով գործարքների առավելագույն թափանցիկություն, վերահսկելիություն և արագություն Բանկի ու բիզնեսի համար։
«Հայաստանի ներմուծման ծավալները վերջին տարիներին ապահովել են կայուն աճ՝ 2024թ. հասնելով մոտ 17․1 մլրդ դոլարի։ Ցուցանիշի զգալի մասը բաժին է ընկնում փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք հաճախ են բախվում դժվարությունների ֆինանսական կանխատեսելիություն ապահովելու հարցում։ Converse Import պրոդուկտի ներդրմամբ մենք ներմուծողներին ենք առաջարկում այդ խնդիրների արագ լուծումը, որը չի պահանջում բարդ ընթացակարգեր: Նախատեսված չեն նաև թաքնված վճարներ»,– ասել են Կոնվերս Բանկում՝ հավելելով, որ ՓՄՁ ֆինանսավորումը և տնտեսության այդ հատվածի ձեռնարկությունների զարգացման ու ընդլայնման հնարավորությունների ստեղծումը Բանկի ռազմավարական առաջնահերթություններից է:
«Converse Import»-ը հասանելի է ինչպես Կոնվերս Բանկի, այնպես էլ այլ բանկերի հաշվետեր հաճախորդների համար՝ պայմանով, որ վերջիններս ունեն բավարար հաշվի/հաշիվների շրջանառություն և պատշաճ վարկային պատմություն: Ֆինանսավորման առավելագույն գումարը 100 միլիոն ՀՀ դրամն է կամ համարժեք արտարժույթը, մարման ժամկետը մինչև 24 ամիս է։ Հայտի ուսումնասիրման և վաղաժամկետ մարման վճարներ նախատեսված չեն:
Նշվել է, որ այս նոր վարկատեսակի ներդրմամբ Կոնվերս Բանկը վերահաստատում է իր հանձնառությունը, այն է՝ տնտեսության իրական հատվածին, այդ թվում՝ ներմուծմամբ զբաղվող բիզնեսներին տրամադրել նպատակային և հարմարեցված ֆինանսական լուծումներ։
Մանրամասն՝ ….., 010 511 211
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
–00—ԱՊ