Հայաստանի և Ռուսաստանի առևտուրն այս տարի զգալիորեն կրճատվել է. Օվերչուկ

04/09/2025 11:37 Տնտեսական

Հայաստանի և Ռուսաստանի առևտուրն այս տարի զգալիորեն կրճատվել է։ Այս մասին Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Հնարավոր է, որ մինչև տարեվերջ ապրանքաշրջանառությունը կրճատվի երկու անգամ ՝ նախորդ տարվա համեմատ: Եթե անցյալ տարի այդ թիվը կազմել է 12,4 մլրդ դոլար, ապա այս տարի կլինի 6-ի շրջանում, հնարավոր է ՝ մի փոքր ավելի։

Առաջին կիսամյակում երկրների միջև առևտրի ծավալը կազմել Է 3,4 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի կեսն է»,-  ասել է ՌԴ փոխվարչապետը։

–00—ՅՄ