Հատուկ առաջարկ Mastercard-ից՝ Black Friday-ին ընդառաջ

20/11/2024 11:01 Տնտեսական

Black Friday-ին ընդառաջ՝ նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 2-ը ներառյալ, Mastercard-ը մեկնարկում է նոր արշավ Glovo-ի հետ:  Արշավի շրջանակում միջազգային վճարահաշվարկային համակարգն առաջակում է Glovo-ում վճարել Կոնվերս Բանկի Mastercard քարտերով և օգտվել հատուկ՝ 50% զեղչից:

Զեղչի առավելագույն չափը 25,000 դրամն է, սահմանված է 10 անգամ օգտագործելու հնարավորություն:

 

Կոնվերս Բանկում հայտնել են, որ առաջարկից օգտվել կարող են Mastercard բոլոր քարտապանները, որոնք, կատարելով անկանխիկ գործարքներ, կկուտակեն նաև Կոնվերս միավորներ: Իսկ C360 փաթեթի օգտատերերը զուգահեռաբար կվայելեն նաև համապարփակ բանկային ծառայությունների բոլոր առավելությունները: Մասնավորապես, ընտրելով իրենց ֆինանսական կարիքներին առավելագույնս հարմարեցված բանկային ծառայությունների փաթեթ՝ նրանք կստանան վճարային քարտեր, հաշվարկային և կուտակային հաշիվներ, տարբեր արժույթներով վիրտուալ քարտեր, վարկային սահմանաչափի ու անվճար կանխիկացման հնարավորություն: Անվճար կլինեն տեղեկանքները, քաղվածքները, քարտով/երով կատարված գործարքների վերաբերյալ SMS ծանուցումները:

Պայմանավորված սակագնային պլանով` հաճախորդները կստանան ճամփորդական ապահովագրություն՝ տարեկան 30 օրվա համար, կկարողանան անհատական դեպոզիտային պահատուփ վարձակալել 10% զեղչված սակագնով: Visa պրեմիում քարտապանները կօգտվեն հավելյալ առաջարկներից, զեղչերից և հնարավորություներից:

Ի դեպ, Mastercard քարտապանները կօգվեն ոչ միայն վերը նշված, այլև այդ համակարգի կողմից քարտապաններին ընձեռվող այլ շահավետ առաջարկներից:

 

Converse Mobile-ում փաթեթի փոփոխության հնարավորությունը հասանելի կդառնա առաջիկայում: