Երեք BYD էլեկտրամոբիլ Ամիօ բանկից՝ հատուկ պայմաններով
15/08/2025 14:52
Տնտեսական
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 15, 24News

Ամիօ բանկը և El Motors ավտոսրահը ներկայացնում են BYD-ի երեք պահանջված էլեկտրամոբիլները՝ նախատեսված տարբեր նախընտրություններ ունեցող մարդկանց համար։
BYD Seagull – կոմպակտ քաղաքային մոդել՝ իդեալական ամենօրյա ուղևորությունների համար։
BYD E2 – հարմարավետ մոդել, որը հավասարապես հարմար է թե´ քաղաքային, թե´ միջքաղաքային երթևեկության համար։
BYD Yuan Up – ընդարձակ մոդել՝ հարմար ընտանեկան ճանապարհորդությունների և ավելի երկար ուղևորությունների համար։
Բոլոր երեք մոդելները հասանելի են Ամիօ բանկի ավտովարկի միջոցով՝ հատուկ պայմաններով․
- 9% տարեկան տոկոսադրույք (փաստացի՝ 9.36%-11.35%)
- մինչև 60 ամիս մարման ժամկետ
- ընդամենը 10% կանխավճար
Շտապե´ք օգտվել հատուկ առաջարկից՝ լրացնելով հայտը կամ զանգահարելով 010 592020 հեռախոսահամարով։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
–00—ԱՊ