Telcell ընկերությունը 18 տարեկան է

12/08/2025 11:04 Տնտեսական

Հայաստանի վճարահաշվարկային խոշորագույն ընկերություններից մեկը՝ Telcell-ը, 18 տարեկան է։ Ընկերությունը, դիրքավորվելով որպես Հայաստանի ֆինանսական ազգային օպերատոր, 2007 թվականից կառավարում է ֆինանսների շարժը երկրում՝ հաճախորդներին առաջարկելով ֆինանսական ծառայություններ և պրոդուկտներ՝ դասականից մինչև նորարարական:

Արդեն 18 տարի ընկերության ջանքերն ուղղված են ֆինանսական ոլորտը կանխիկից թվայինի փոխակերպելուն, քանի որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները նոր հնարավորություններ են ստեղծում թե՛ անհատների, թե՛ ընկերությունների համար։

Telcell-ի յուրաքանչյուր պրոդուկտ ստեղծվում է մարդկանց կյանքը  հարմարավետ և արդյունավետ դարձնելու համար։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ծառայությունների շրջանակը՝ այն համապատասխանեցնելով օգտատերերի պահանջներին։

 Telcell ընկերությունը ծննդյան տարեդարձի առթիվ պատրաստել է նվերներ և խաղարկություն օգտատերերի համար․

Օգոստոսի 11-ից սեպտեմբերի 8-ը կատարեք գործարքներ Telcell Wallet-ում և ստացեք նվերներ․

Միջազգային փոխանցումներ

Վարկի ստացում

«Վճարումներ» բաժնի մանուշակագույնով առանձնացված գործարքները:

Յուրաքանչյուր տեսակի գործարքի համար նախատեսված է 2 նվեր՝ 6  Iphone 16 TW, որոնցից մեկը տրվելու է գումարային առավելագույն գործարքներ կատարած մասնակցին, իսկ երկրորդ հաղթողն ընտրվելու է պատահականության սկզբունքով:

Կարևորը հիշեք` որքան շատ գործարք եք կատարում, այնքան մեծանում է հաղթելու հավանականությունը

Խաղարկության արդյունքները կամփոփվեն մինչև սեպտեմբերի 20-ը։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

 

–00—ԱՊ