ՌԴ-ն լրացուցիչ միջոցներ կձեռնարկի՝ հացահատիկով բեռնատարների՝ Վերին Լարսով ՀՀ մուտքի համար․ Օվերչուկ

01/08/2025 22:26 Տնտեսական

Ռուսական կողմը լրացուցիչ միջոցներ կձեռնարկի՝ հացահատիկով բեռնատարների Վերին Լարսով Հայաստան մուտք գործելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է Sputnik Արմենիա-ն։

Նման հրահանգ ՌԴ իրավասու մարմիններին տրվել է Հայաստանի խնդրանքով, ռուսական կողմը փորձում է նվազագույնի հասցնել մատակարարումների ուշացումները, լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։

Հիշեցնենք՝ հացահատիկով բեռնատարների տեղաշարժը սահմանափակվել է վատ եղանակի և սելավի պատճառով։

–00—ՅՄ