Մի շարք ակցիաներ` տրանսպորտից օգտվողների համար
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետրիական ընկերությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից օգտվողների համար նախատեսել է մի շարք ակցիաներ։ Առաջին հերթին ուզում ենք տեղեկացնել, որ այն ուղևորները, ովքեր մինչև օգոստոսի 1-ը թղթային ուղետոմսեր գնելիս օգտվել են Telcell տերմինալներից, այսուհետ նրանք նույնպես կարող են Telcell տերմինալներից գնել ուղետոմսեր՝ այս դեպքում արդեն էլեկտրոնային տոմսը կփոխանցվի ուղևորի հեռախոսում ներբեռնված Telcell Wallet-ին։ Ի դեպ, այս պարագայում օգտատերի նույնականացումը պարտադիր չէ։
Ներկայումս «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության կողմից գործում են հետևյալ ակցիաները․
․Գնի՛ր Telcell տերմինալից տրանսպորտային քարտ, ստացի՛ր 3 ուղետոմս նվեր
Օգոստոսի 1-ից 15-ը գնելով տրանսպորտային քարտ՝ կստանաք նվեր 3 ուղետոմս։
2 ուղետոմս կարող եք ստանալ ցանկացած Telcell Wallet-ի հեռախոսահամարին՝ անգամ չնույնականացված։ Անհրաժեշտ է պարզապես քարտի գնման ժամանակ մուտքագրել այն հեռախոսահամարը, որին ուզում եք փոխանցել 2 էլեկտրոնային նվեր տոմսը։ Եթե դեռ չունեք Telcell Wallet դրամապանակ, պարզապես ներբեռնեք և մուտք գործեք հավելված՝ նվեր տոմսերը լինելու են հավելվածի Տրանսպորտ բաժնում։ Ուղետոմսերը վավեր են 3 օր։ Ակցիան գործում է միայն Telcell տերմինալներից ձեռբ բերված քարտերի համար։
Ի դեպ, տրանսպորտային քարտ ձեռք բերելիս ևս 1 ուղետոմս առկա կլինի տրանսպորտային քարտի վրա։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին ուղետոմսերը կարելի է փոխանցել միայն մեկ անգամ։
․1 = 4
Հուլիսի 15-ից սեպտեմբերի 10-ը գնի՛ր Telcell Wallet-ում 1 ուղետոմս, ստացի՛ր 3-ը նվեր։ Ակցիան գործում է միայն առաջին գնման դեպքում։
․10% քեշբեք
Օգոստոսի 1-ից 15-ը գնելով 10 ուղետոմսի փաթեթ Telcell Wallet-ով կստանաք 10% քեշբեք՝ Telcell Wallet-ի ձեր հաշվին։
Ակցիան գործում է Telcell Wallet-ի բոլոր օգտատերերի համար միայն մեկ անգամ։
«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
–00—ԱՊ