Amio Visa Signature Business․ Ձեր հնարավորությունների բիզնես քարտը
01/08/2025 12:42
Տնտեսական
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

Ամիօ բանկի կողմից բիզնես հաճախորդների համար նախատեսված Visa Signature Business քարտի հատուկ առաջարկը ավարտվել է, սակայն քարտը շարունակում է հասանելի լինել բոլոր անհատ ձեռներեցների և իրավաբանական անձանց համար։
Visa Signature Business-ը պրեմիում դասի վճարային քարտ է, որը նախատեսված է այն կազմակերպությունների և բիզնես ղեկավարների համար, որոնք գնահատում են հարմարավետությունն ու բարձրակարգ ծառայությունները։
Քարտի հիմնական առավելությունները՝
- Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ,
- Fast Track ծառայություն՝ օդանավակայաններում հերթերը շրջանցելու համար,
- Ճամփորդական ապահովագրություն,
- Բազմատեսակ զեղչեր տեղական և միջազգային ընկերություններից՝ բիզնեսի կառավարման գործիքների, առցանց դասընթացների և մարկետինգային ծառայությունների համար։
Քարտը կարող եք ձեռք բերել Ամիօ բանկի բոլոր մասնաճյուղերում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
–00—ԱՊ